Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 20-ի ժամը 09.00-ից մեկ մարտական հաշվարկ Սոթք-Քարվաճառ հատվածում իրականացրել է հերթապահություն:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու ավտոբուս՝ առանց ուղեւորների:
***
Հունվարի 21-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 UQ 382 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Մ.-ի ավտոմեքենան: