Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը նշանակվելու է Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ֆինանսների նախարարությունից դուրս գալուց հետո նա այժմ աշխատում է ԱԺ-ում՝ լրատվության վարչության պետի տեղակալ: Իսկ ահա այստեղից էլ կնշանակվի ՍԱՊԾ-ի մամուլի քարտուղար:

Նշենք, որ Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Արմինե Սուքիասյանը: