Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 20-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի  Քուչակ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Քուչակից Ապարանի լիճ տանող ավտոճանապարհին:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերվել «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 60 NV 099 համարանիշի (վարորդ Ա. Մ.) ավտոմեքենան: