Վերջերս Հռոմի պապի կողմից կաթոլիկներին ուղղված խոսքը, որտեղ նա կոչ էր արել «ճագարների նման չբազմանալ», մեկնաբանել են ճագարաբույծները: Նրանք կոնտիֆիկի այլաբանական խոսքը ոչ կոռեկտ են համարել կենդանիների նկատմամբ, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Գերմանիայում գործող Ճագարաբույծների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ցրել է այն առասպելը, թե ճագարները անզուսպ կերպով բազմանում են:
Փորձագետներն ընդգծել են, որ Հռոմի Պապը պետք է ավելի կոռեկտ արտահայտություններ գտներ համեմատություններ անցկացնելիս: ՆՐանք նշել են, որ իրականում տնային ճագարները չունեն բարձր սեռական ակտիվություն, թեեւ, հնարավոր է, դա կարելի է ասել իրենց վայրի ազգակիցների մասին, հաղորդում է Lenta-ն:
«Հռոմի Պապը ճիշտ կաներ մի լավ մտածեր եւ հրաժարվեր նման համեմատություններից: Ավելի լավ է պարզապես թույլ տալ մարդկանց հակաբեղմնավորիչներ օգտագործել: Դա ավելի տեղին կլիներ, քան նման հիմարություններ հայտարարել»,-ասել է ճագարաբույծների գերմանական ասոցիացիայի նախագահ Էրվին Լեովսկին:




























