Ֆրանսիայում տղամարդը 73 մլն եվրո է շահել վիճակախաղով եւ շահումի հետեւից եկել երեք շաբաթ անց: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ նա տոմսը դրամապանակում դրած շրջել է մի ողջ ամիս: Նա նշել է, որ տոների նախապատրաստության շրջանում մոռացել է տոմսի մասին:
Երբ տղամարդը եկել է շահումի հետեւից, նրան դիմավորել են «Մենք Ձեզ սպասում էինք» խոսքով, հաղորդում է Gazeta-ն:




























