Ամենամյա նորաձեւության շաբաթի ժամանակ, որը բացվել է այսօր՝ հունվարի 21-ին, Փարիզում, ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, հաղորդում է AFP-ն: Առաջիկա 5 օրերին հանրությունը կարող է ծանոթանալ տղամարդկանց համար աշուն-ձմեռ հավաքածուներին այնպիսի բրենդների կողմից, որոնցից են Valentino-ն, Louis Vuitton-ն, Givenchy-ն եւ Dior-ը:

Կիրակի կսկսվեն գարուն-ամառ հավաքածուների ցուցադրությունները, որոնք կներկայացնեն մասնավորապես Versace-ն, Chanel-ը, Christian Dior-ը, Valentino-ն ու Jean Paul Gaultier-ը:

Նորաձեւոթյան շաբաթի այս փուլը նույնպես կտեւի 5 օր, հաղորդում է Gazeta-ն: