Բաքվի ոստիկանները ցրել են «Qala –BTX» պահակային ընկերության աշխատակիցների խմբի բողոքի ակցիան:

haqqin.az-ը հաղորդում է, որ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ հավաքվել են «Իչիրիշյահար» մետրոյի կայարանի մոտ եւ հերթական գերատեսչության  շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիկանները ցրել են հավաքվածներին: Ցուցարարները լքել են տարածքը՝ խոստանալով հավաքվել այլ վայրում:

Հիշեցնենք, որ նախօրեին մոտ 400 մարդ է հավաքվել Բալաջար գյուղի «Քալայի» անվտանգության ծառայության գլխավոր գրասենյակի առաջ: Վրդովված ավանդատուները ընկերության ղեկավարությունից պահանջել են վերադարձնել գումարները: