«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարել է, թե «այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երեւույթն ունենում է քաղաքական նշանակություն»։
«ՉԻ»- Գալուստ Սահակյանը պիտի զգույշ լինի, որովհետեւ Մանվել Բադեյանն ակնհայտորեն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացնում։ Ըստ նրա՝ ստացվում է, որ Երեւան-Սոչի ինքնաթիռի աղետն, օրինակ, քաղաքական էր, իսկ ահա 2008թ. մարտի 1-ի բախումները «կենցաղային հողի վրա» էին ու որեւէ քաղաքական նշանակություն չունեին։
Մի խոսքով, տարին լավ չսկսվեց Գալուստ Սահակյանի համար։ Անհեթեթությունների մրցավազքում նա առայժմ միավորներով զիջում է Մանվել Բադեյանին։ Հուսով ենք՝ հակահարվածը շատ չի ուշանա, եւ նա հենց այսօր որեւէ առիթով կվերականգնի դիրքերը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























