Ամերիկացի կենսաբանները գտել են «յոթերորդ տարվա քորի»՝ ամուսնության 7-րդ տարում զույգերի՝ ամուսնալուծության հակվածության բացատրությունը:
Ռաթգերսի համալսարանի աշխատակից, մարդաբան Հելեն Ֆիշերը իր «Սիրո Անատոմիա. միամուսնության, դավաճանության եւ ամուսնալուծության բնական պատմությունը» գրի համար նյութեր հավաքելիս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ թեեւ ամուսնության միջին տեւողությունը (մեդիանան) կազմում է 7 տարի, ամուսնալուծվողները ամենից հաճախ բաժանվում են 4-րդ տարում (մոդա): Բացի այդ, զույգերը ամուսնալուծվել են ծնելու եւ երեխաներ դաստիարակելու առավելագույն պատրաստակամության տարքում. տղամարդիկ՝ 25-29 տարեկան, իսկ կանայք 20-24 եւ 25-29, հաղորդում է «Lenta.ru»-ն:




























