2014 թ. հոկտեմբերի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երեւանի Ազատամարտիկների փողոցի այգու հարեւանությամբ գտնվող կրպակից 800.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:

Ոստիկանության Էրեբունու եւ Կենտրոնական բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 1994 թ. ծնված Գրիգոր Հ-ն, 1991 թ. ծնված Գուրգեն Կ.-ն եւ 1997 թ. ծնված Էմիլ Հ.-ն:

Առաջին երկուսը հայտնաբերվել եւ ստորագրությամբ բաց են թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Էմիլ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: