Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խուսափել է պատասխանել հարցին՝ արդյոք Հայաստանի պետական սահմանը ապօրինաբար խախտելու Պերմյակովի փորձի առնչությամբ քրեական հարուցվե՞լ է:
Հունվարի 22-ի խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց է հնչեցրել, որ եթե սահմանը հատելու փորձի մասին տվյալներ կան, ապա քրեական գործ պետք է հարուցվի եւ ո՞ւմ կողմից է այն հետաքննվում:
Ի պատասխան՝ Գեւորգ Կոստանյանը վկայակոչել է ռուս սահմանապահների գործողությունները կարգավորող պայմանագրին: Նշենք, որ հենց վերջիններս են օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանաներում հայտնաբերել դասալիքին: «Սակայն եթե մենք կարծենք, որ սահմանապահները պետք է այդ մասին հայտնեին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը եւ դա չեն արել, մենք դա կհետաքննենք», - խոստացել է Կոստանյանը՝ հարցի էությունը մի կողմ դնելով:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանի ճշգրտմանը, որ գործն, այնուամենայնիվ, չկա, դատախազը կրկին հայտարարել է, որ հանգամանքները ուսումնասիրվում են եւ սուբյեկտների՝ իրենց գործառույթներն իրականացնելու հարցը պարզաբանվում է:
Արդյունքում Կոստանյանը Զարուհի Փոստանջյանին հիշեցրել է, որ գործի հարուցումը չի նշանակում մեղադրյալի գործողությունների վերջնական որակավորում եւ իրավական գնահատում: «Դուք ինքներդ էլ գիտեք՝ որ դեպքում են քրեական գործ հարուցում: Երբ դրա համար հիմքեր կան, այլ ոչ թե հայտարարություններ», - հայտարարել է Կոստանյանը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ռուսական կողմի հայտարարության արժանահավատությունը:




























