Հայ քննիչների կողմից Վալերի Պերմյակովի հարցաքննությունը տարվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Այս մասին Ազգային ժողովում Գյումրիի ողբերգության թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Ի պատասխան պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հարցին՝ ինչպես են կատարվում հարցաքննությունները, արդյոք դրանց արձանագրությունները փոխանցվում են ռուսական կողմին, գլխավոր դատախազն ասել է, որ ՔԿ քննիչը արձանագրություն է կազմում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Ինչ վերաբերում է արձանագրությունները փոխանցելուն, Կոստանյանը հիշեցրել է, որ քրգործեր հարուցվել են Հայաստանում եւ Ռուսաստանում: Ըստ նրա՝ առաջիկայում կքննարկվի վարույթի հանձնման այնպիսի եղանակ, որ ստացված ապացույցները մատչելի լինեն կողմերի համար:
Իր հերթին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասել է, որ առայժմ ՌԴ ՊՆ-ն ոչ ոքի չի պատժել: Ըստ նրա՝ հարկավոր է բացատրություն պահանջել գերատեսչությունից, քանի որ Պերմյակովը դասալիք է եւ դրա համար պատասխանատու են հրամանատարները:




























