40-ամյա Կանեկ Սանչեսը մահացել է Մեխիկոյում սրտի բարդ վիրահատությունից հետո: Նա Չե Գեւարայի դուստր Իլիդայի եւ մեքսիկացի Ալբերտո Սանչեսի որդին էր: Չե Գեւարայի թոռը հայտնի էր կուբայական հեղափոխության նկատմամբ իր քննադատական մոտեցմամբ, քանի որ գտնում էր, որ այն «ոչ ժողովրդավարական է եւ ոչ էլ կոմունիստական»:
Էռնեստո Ռաֆայել Գեւարա դե լա Սերնան, ով առավել հայտնի է Չե մականվամբ, 1928-ին Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ եւ Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից էր: Նա իր զինակից Ֆիդել Կաստրոյի հետ զինված պայքար էր մղում Կուբայում Բատիստայի բռնապետության դեմ: Նա նաեւ հեղափոխական շարժումներ էր ղեկավարում Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: 1967թ. հոկտեմբերի 9-ին` ձերբակալվելուց մի քանի օր անց Չե գեւարան սպանվել է Վաշինգթոնի հրամանով:




























