Ադրբեջանում հետաքննում են սկեսրայրի եւ հարսի սպանության գործը:
Haqqin.az-ի փոխանցմամբ, գազանաբար սպանությունը տեղի է ունեցել Շիրվանում: Սեւինջ Բալակիշիեւայի եւ նրա սկեսրայրի՝ Արազ Կիշիեւի մարմինները հայտնաբերվել են կիսաշեն տներից մեկում: Անհայտ անձինք կտրել են նրանց պարանոցը:
Ներկայումս սպանված կնոջ ամուսինը՝ Էլմիր Կիշիեւը ցուցմունքներ է տալիս ոստիկանությունում: Նա Սեւինջ Բալակիշիեւայի հետ ծանոթացել է ինտերնետի միջոցով: Էլմիրը 26 տարեկան է, Սեւինջը՝ 40: Նրանք որոշ ժամանակ ապրել են առանց օրինական ամուսնության: Երկու ամիս առաջ Բաքվում նրանք գրանցել են իրենց ամուսնությունը: Անձնական ընտանեկան հաճախակի վեճերի պատճառով ընտանիքը հաշվառված է եղել ոստիկանությունում: Էլմիրի ծնողներն ու հարազատները կտրականապես դեմ են եղել այդ ամուսնությանը, որի պատճառով էլ հաճախակի կոնֆլիկներ են եղել ընտանիքում:
Աշխատողները ասում են, որ Արազ Կիշիեւն այսօր տուն է եկել առավոտյան ժամը 9-ին եւ որոշ ժամանակ անց տնից ճչոցների ձայներ են լսվել: Աշխատողները ցանկացել են տուն մտնել, բայց դուռը փակ է եղել: Հետո եկել է տան սեփականատերը եւ ոստիկանության աշխատակիցները:
Բալակիշիեւայի մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր պարանոցի եւ սրտի շրջանում, իսկ Կիշիեւի վնասվածքը եղել է միայն պարանոցին:
Նախնական տեղեկատվությամբ, Կիշիեւը հարսին սպանել;ուց հետո կտրել է նաեւ իր պարանոցը:




























