Խտրականությունների հարցերով զբաղվող հավասար հնարավորությունների պահպանման վերահսկողության լիտվական ծառայությունում անսովոր բողոք է ստացվել։ Տղամարդը խաղային ավտոմատների սրահի աշխատակիցներին մեղադրել է ազնավազարմ ծագման պատճառով իրեն չսպասարկելու մեջ։

Տուժածի հայտարարության մեջ ասվում է, որ խաղային ավտոմատների սրահի մատուցողները հրաժարվել են սպասարկել վերջինիս նրա թագավորական ծագման պատճառով։ Հայցվորը նշում է, որ Մեծ իշխան Լիտովսկու ժառանգն է։ Բողոքին կցվում է նաեւ ԴՆԹ հետազոտության արդյունքներով սերտիֆիկատը եւ 1851թ. լեհերենող լույս տեսած Teodora Wagi Historya książąt i królów polskich: krótko zebrana գրքի հատվածի կրկնօրինակը, հաղորդում է Delfi գործակալությունը։

Լիտվայում օրենքն  արգելում է ապրանքների ու ծառայությունների ոլորտում ծագմամբ պայմանավորված խտրականությունը, սակայն ծագման ըմբռնումը չի կանոնակարգվում։