Հունվարի 22-ին Դատաստանի օրվա ժամացույցը երկու րոպեով առաջ են տվել. հիմա դրանք 11:57 են ցույց տալիս: Շարժական սլաքներն արտացոլում են միջուկային պատերազմի եւ կլիմայի հետ կապված սպառնալիքի աճի մակարդակը: Նախագծի հեղինակների խոսքով, սլաքների տեղափոխման մասին հայտարարել են Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Դատաստանի օրվա ժամացույցն ամերիկյան Bulletin of Atomic Scientists ամսագրի նախագիծն է, որը թողարկվել է 1947 թվականին, ատոմային առաջին ռումբը ստեղծողների կողմից: Այդ ժամացույցը, որը կեսգիշերից մի քանի րոպե մնացած ժամանակ է ցույց տալիս, խորհրդանշում է աշխարհում տիրող լարված իրավիճակն ու միջուկային զենքի զարգացումը:

Սլաքների տեղափոխման որոշումը երկու տարին մեկ անգամ ընդունում է ամսագրի տնօրենների խորհուրդը, արտաքին փորձագետների օգնությամբ: Նրանց թվում են, մասնավորապես, Նոբելյան 18 մրցանակակիրներ: