Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին հրաժարական է ներկայացրել: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ հրաժարական է ներկայացրել երկրրի կառավարությունը:
Նախագահը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է Եմենում պետական հեղաշրջման ֆոնին: Հունվարի 21-ին նախագահը բանակցություններ է վարել շիաների շարժման ներկայացուցիչների հետ:
Դրանց արդյունքներով պետությունը համաձայնել է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Բարեփոխումների համաձայն, շիաների ներկայացուցիչները կկարողանան պաշտոններ զբաղեցնել երկրի պետական բոլոր կառույցներում:




























