ԱՄՆ բորսայում WTI  տեսակի նավթի գները կտրուկ աճել են Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի մահվան մասին լուրից հետո: Նշենք, որ Սաուդյան Արաբիան աշխարհում ամենախոշոր նավթ արտահանող երկիրն է:

WTI  տեսակի թեթեւ նավթի մարտյան ֆյուչերսների գները Նյու Յորքի բորսայում աճել են 1,77 տոկոսով կամ 1,10 դոլարով՝ հասնելով 47,13 դոլարի մեկ բարելի համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով CNBC հեռուստաալիքը:

Տորգերում առավելագույն գինը եղել է 47,76 դոլար: Միաժամանակ, Brent տեսակի նավթի գներն աճել են 1,9 տոկոսով՝ հասնելով 49,43 դոլարի՝ մեկ բարելի համար: