Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 22-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Զարթոնք ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տնակ:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Ակնալիճ – Զարթոնք ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում գտնվող վագոն - տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.20-ին, մարվել` 22.07-ին:

Ամբողջովին այրվել են վագոն-տնակը` 36 քմ եւ մոտակայքում 4000 քմ եղեգ: