Ամերիկյան Թորանս քաղաքում (Քալիֆորնիա նահանգ) ոստիկանը ծանր վիրավորել է իրավապահ մարմիններին դատաստանով սպառնացող18-ամյա դեռահասին:
Երիտասարդը քաղաքային ուսումնական հաստատության մոտ գտնվող կանգառից զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել է, որ պատանդներ է վերցրել: Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները, դեռահասը սկսել է նրանց սպառնալ ատրճանակով: Ի պատասխան՝ ոստիկանները կրակ են բացել եւ վիրավորել պատանուն: Նա հոսպիտալացվել է ծայրահեղ վիճակում, հայտնում է «Vesti.ru»-ն:
Պատանդներ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է եղել: Քննիչները ուսումնասիրում են դեռահասի անձնական իրերը՝ նրա գործողությունների շարժառիթները հասկանալու համար: Ըստ առաջին վարկածի՝ պատանին ցանկացել է հաշիվները մաքրել կյանքի հետ, սակայն որպեսզի ինքնասպանություն չգործի, դիմել է սադրանքի՝ ոստիկանի կողմից սպանված լինելու ակնկալիքով:


























