Ոստիկանության Մաշտոցի բաժնում, հունվարի 20-ին հաղորդում էր ստացվել Երեւանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 31-ամյա Սերգեյ Մ.-ն, որը հունվարի 22-ին, ժամը 05.00-ին, Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Մ.-ն գողացել է նաեւ Շինարարների փողոցի թիվ 29 շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց C 220» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Կատարվում է քննություն:




























