Ոստիկանության Իջեւանի եւ Դիլիջանի բաժինների ծառայողները հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցից բերման են ենթարկել 40-ամյա Ռազմիկ Ռոմերի Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2000 թ. ապրիլի 14-ից Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: