Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի 34 DS 190 համարանիշի բեռնատարը:




























