Ինչո՞ւ են փակ Տարոն Մարգարյանի եւ իր խորհրդական պարոն Մերթարջյանի ֆեյսբուքյան էջերը եւ չեմ կարողանում իրենց պատին դնել անհրաժեշտ տեղեկությունն այն դեպքում, երբ վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ինքը՝ քաղաքապետը կոչ արեց հետեւել սոցցանցերում հայտվող ցանկացած տեղեկությանը, որը վերաբերվում է Երեւանի խնդիրներին:

Այս մասին Տարոն Մարգարյանին ուղղված նամակում նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Բախշյանն իր գրության մեջ նաեւ նշել է.

«Հիշեցնեմ՝ Երեւան մայրաքաղաքը էլեկտրոնային կառավարման ոլորտում վերջերս ճանաչվել է 5-րդը, իսկ էլեկտրոնային կառավարման ոլորտում նաեւ սոցցանցերի տեղեկությունների հիման վրա քաղաքապետարանի ընդունած որոշումները, կարծում եմ մոնիթորինգի ժամանակ ցուցանիշ կարող է դիտվել:

Հետեւապես , անհամատեղելի են Երեւանի քաղաքապետի վերոնշյալ կոչերն ու այս պահին իր էջին տեղեկություն ուղարկելու անհնարինության փաստը: Խնդրում եմ արձագանքեք»: