«Տիտանիկ»-ի՝ ողջ մնացած ուղեւորուհիներից մեկի նամակն ամերիկյան Բոսթոնի RR աճուրդում վաճառվել է 11,875 դոլարով:

Լյուսիլ Դաֆ-Գորդոնը նամակը գրել է 1912 թվականի մայիսին: Նա եղել է այն 12 ուղեւորների մեջ, որոնք փրկվել են 40 հոգու համար նախատեսված նավակով: Հետագայում նրա ամուսնուն մեղադրել են նավի անձնակազմին կաշառելու մեջ, որպեսզի վերջինները թույլ տան հնարավորինս արագ հեռանալ խորտակվող նավից: Հետագայում բոլոր մեղադրանքները չեղյալ են հայտարարվել:

Լրատվամիջոցներն այդ նավակը գնահատել էին «Դրամական նամակ»: Դրա հետ կապված Լյուսիլն ընկերոջը նամակ է գրել՝ բողոքելով լրագրողներից:

«Տպավորություն է ստեղծվում, որ մենք սխալ ենք, որ փրկվել ենք: Մի՞թե դա վրդովեցուցիչ չէ»,- ասված է նամակում:

«Տիտանիկ»-ը խորտակվել է 1912 թվականի ապրիլի 15-ին, սառցալեռանը բախվելու հետեւանքով: Նավում 2207 մարդ է եղել, որոնցից միայն 712-ն են փրկվել: