Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր` հունվարի 25-ին՝ ժամը 06.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Քարահունջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան ճանապարհահատվածի 5-րդ կմ-ում՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի 104 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի տանը կից օժանդակ շինության պատին, ինչից ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Մ. Մ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Մ.-ը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: