Անցած 2014 թվականին շարունակել է զարգանալ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:
Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ ԱՄՆ Կոնգրեցում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառումներ։
Ապրիլի 24-25-ը ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ, այցելել է Հայաստան: Պատվիրակությանն ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը, հանդպում է կայացել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կոնգրեսականները մասնակցել են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությանը:
2014թ. ուժի մեջ մտավ ԱՄՆ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու, իսկ ՀՀ քաղաքացիներին մինչեւ 10 տարի ժամկետով ԱՄՆ մուտքի արտոնագրեր տրամադրելու վերաբերյալ կարգը:




























