Եգիպտոսում բանտից ազատել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիներին, հայտնում է Associated Press-ը:

Ալաա եւ Գամալ Մուբարաքները բանտից ազատվել են կալանքի տակ մնալու առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ, փոխանցում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի դատարանը 2011 թ. պաշտոնանկ արված  նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքով: Նրա որդիներ Գամալը եւ Ալաան դատապարտվել էին չորս տարվա ազատազրկման: Դատավորները երեք Մուբարաքներին էլ մեղավոր էին ճանաչել  բյուջետային միջոցների ապօրինի  յուրացման եւ իշխանության չարաշահման մեջ: