Ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ Հունաստանի ժողովուրդը ժողովրդավարական հրեշավոր ապտակ հասցրեց  Եվրամիությանը՝ խորհրդարանական ընտրություններում Ալեքսիս Ցիպրասի ՍԻՐԻԶԱ կուսակցության հաղթանակով, փոխանցում է Gazeta-ն:

«Ողջունում եմ հույն ժողովրդի կողմից ԵՄ-ին հասցված ժողովրդավարական  հրեշավոր ապտակը», - գրել է նա իր թվիթերում:

Ըստ վերջին տվյալների՝ Ցիպրասի կուսակցությունը ընտրություններին հավաքել է 35,9% ձայն: Երկրորդ տեղում է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի  «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 28,34%: