Վրաստանի եւ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջեւ տեխնիկական խորհրդակցություններ են սկսվել: Քննարկման ենթակա հիմնական հարցերից է մեկ շաբաթվա ընթացքում ավիաընկերությունների պարբերական ուղիղ չվերթների իրականացման հաճախականությունը:

Հանդիպմանը նաեւ ներկա է Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչը, հայտնում է «Վրաստան Օնլայնը»:

«Բանակցությունների շրջանակներում վրացական կողմը առավելագույն կփորձի առաջխաղացնել վրացական ավիաընկերությունների, ինչպես նաեւ սպառողների/ուղեւորների շահերը», - հաղորդում է գերատեսչությունից: