Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 9-ին կքննի «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացումների գործով անցնող Լեւոն Հայրապետյանի բողոքը՝ տնային կալանքը երկարաձգելու հարցով, ՏԱՍՍ-ին հայտնել է Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան: Ավելի վաղ Բասմանի դատարանը գործարարի կալանքը երկարացրել էր մինչեւ ապրիլի 19-ը: Գործով քննությունը երկարացվել է մինչեւ ապրիլի 28-ը:

65-ամյա գործարարը մեղադրվում է  «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործարքի ժամանակ թույլ տված վատնումների եւ փողերի յուրացման մեջ: Նրան ձերբակալել էին 2014թ. հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ ժամանել էր Նիցցայից:

Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 160 եւ 174 հոդվածներով  («Ուրիշի գույքի յուրացում կամ վատնում եւ ապօրինի եղանակոց ստացված միջոցների օրինականացում»):