Ուկրաինայի Գերագույն ռադան օրինագիծ է ընդունել, որը Ռուսաստանը ագրեսոր երկիր է ճանաչել, իսկ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնակոչ հանրապետությունները՝ ահաբեկչական կազմակերպություններ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

Որոշմանը կողմ են քվեարկել գրանցված 298 ժողովրդական պատգամավորներից  271-ը: Ընդդիմադիր դաշինքի ոչ մի պատգամավոր կողմ չի քվեարկել:

Ըստ հայտարարության՝ Գերագույն ռադան Ռուսաստանի Դաշնությունը ագրեսոր պետություն է ճանաչում եւ Ուկրաինայի միջազգային  գործընկերներին կոչ է անում չհանդուրժել մարդկության դեմ հանցագործություն կատարողների անպատժելիությունը:

Հայտարարությունում ընսգծվում է ՌԴ-ի վրա ճնշումն ուժեղացնելու շարունակության անհրաժեշտության մասին, այդ թվում նաեւ՝ նոր  հատվածական սահմանափակող միջոցների, պատժամիջոցների կիրառմամբ, որպեսզի դադարեցնեն ռուսական ագրեսիան  եւ ՌԴ ղեկավարությանը պարտադրեն ամբողջությամբ կատարել Մինսկի պայմանավորվածությունների բոլոր կետերը: 

Բացի դրանից, հայտարարությունում ընդգծվել է «ապօրինի  շրջափակումը դադարեցնելու եւ բոլոր պատանդներին եւ ՌԴ տարածքում ապօրինի պահվող Ուկրաինայի քաղաքացիներին, ներառյալ՝ ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին ազատելու» անհրաժեշտությունը: