Հունվարի 26-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով, ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Ժորա Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում նա խոստովանական բացատրություն է տվել, որ Օշական գյուղում գտնվող իր տանը կից հավաբնի տանիքի տակ չորացրած կանեփ է թաքցրել, որից էլ պարբերաբար օգտագործում է:

Նույն օրը Ժորա Ղ.-ն նշված վայրից կամովին ներկայացրել է մոտ 58 գ կանեփի յուրահատուկ հոտով չորացած բույս:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ժորա Ղ.-ի նկատմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: