Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորակը ( մոտ 2 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի TGP845 պետհամարանիշով բեռնատարը. տուժածներ չկան: