Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, երկրի նախագահի որդի Ալեքսանդր Պորոշենկոն դեմ է արտահայտվել ռազմական դրություն հայտարարելու գաղափարին, հայտնում է ՈՒՆՆ-ն:

«Պաշտպանության ապահովման եւ Ուկրաինայի գոյատեւման առումով՝ մենք առաջին հերթին պետք է ողջ մնանք այդ պատերազմում: Մյուս կողմից մենք պետք է շարունակենք երկրի ներքին տնտեսական աշխատանքը: Վստահ եմ, որ ռազմական դրություն մտցնելու դեպքում երկրորդ կետը դժվար կլինի իրագործել», - հայտարարել է Պորոշենկո կրտսերը:

Ավելի վաղ Դոնբասում ռազմական դրություն հայտարարելուն կողմ էին արտահայտվել Օլեգ Լյաշկոն եւ Յուլյա Տիմոշենկոն:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում: