Հունվարի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ-ի հատվածում ծառայություն իրականացնելու ժամանակ ոստիկանության ծառայողը նկատել է, որ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու:

Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Կատարվում է քննություն: