ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը լրջորեն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում տիրող իրադրությամբ:
Անն Բրասերը Twitter-ում գրել է, որ ինքը հանդիպել է Լեյլա եւ Արիֆ Յունուսների դստերը՝ Դինարային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում իրավապաշտպանների դրության հետ կապված հարցեր: «Ես լրջորեն անհանգստացած եմ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վատթարացման կապակցությամբ եւ դարձյալ կոչ եմ անում իշխանություններին հարգել ԵԽ-ի առաջ ստանձնածիրենց պարտավորությունները», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Յունուս ամուսինները կալանավորվել են լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Նրանք մեղադրվում են ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:




























