Համակարգչային ցանցերում ահաբեկչական խմբերին գործողությանը հետեւող ամերիկյան Flashpoint Intelligence ընկերության ղեկավարությունը հաղորդել է Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» բարձաստիճան հրամանատար Աբու Մուհամեդ Ալ-Ամրիկիի (Abu Muhammad Al-Amriki) մահվան մասին:
Ընկերության աշխատակիցների տեղեկությունների համաձայն, Ալ-Ամրիկի մահվան մասին հայտարարել են «Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գործողությունների հետ ծանոթ «ջիհադիստները»: Պենտագոնն ու Հետախուզությունների կենտրոնական վարչությունը այս տվյալները դեռեւս չեն հաստատել: Ահաբեկչի մահվան տեղի եւ ժամանակի մասին տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում, հաղորդում է Lenta.ru-ն:




























