Ֆրանսիացիները հաշվել են՝ որքան են ծախսում նախկին նախագահներին պահելու համար:
Ներկայումս երկրում են բնակվում երեք նախկին նախագահներ՝ Վալերի Ժիսկար դ'Էստենը, Ժակ Շիրակը եւ Նիկոլա Սարկոզին: Մասնավորապես՝ 88-ամյա Վալերի Ժիսկարդ դ՛Էստենի համար, ով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1974-1981թթ., ֆրանսիացի հարկատուները ծախսում են 2,5 մլն եվրո։ 2007-2012թթ. նախագահ Նիկոլա Սարկոզիի համար իշխանությունները հատկացնում են 2,2 մլն եվրո։ Ամենաէժանը պետության համար Ժակ Շիրակն է՝ տարեկան 1,5 մլն եվրո։
Ֆրանսիայի նախկին նախագահներն իրավունք ունեն ունենալ անվճար կահավորված բնակարան, որի սպասարկմամբ զբաղվում է 2 մարդ, 2 ոստիկան՝ անվտանգության ապահովման համար, ծառայողական մեքենա եւ 7 մշտական աշխատակից։ Բացի այդ՝ նախկին նախագահները ստանում են տարեկան մոտ 6.000 եվրո աշխատավարձ։




























