Հունվարի 29-ին ԱՊՀ Մինսկի գրասենյակում տեղի կունենա Միջպետական խորհրդի նիստ՝ կոռուպցիային հակազդելու վերաբերյալ: Դրա աշխատանքին կմասնակցի ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
Նիստի մասնակիցները կընտրեն Խորհրդի նախագահ եւ քարտուղարություն, կընդունեն կանոնակարգը եւ կորոշեն հաջորդ նիստի ամսաթիվն ու վայրը:
«Նպատակն է հակազդել կոռուպցիային միջազգային մակարդակով՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ դրսեւորումների դեմ աճող պայքարին, զենքի ապօրինի շրջանառության, թմրանյութերի, մարդկանց վաճառքի դեմ պայքարին զուգահեռ», - ասվում է ԱՊՀ կայքի հաղորդագրությունում:
Կոռուպցիային հակազդելու հարցով Միջպետական խորհրդի նիստը ԱՊՀ Գործադիր կոմիտեն կազմակերպել է 2013 թ. դեկտեմբերի 25-ի համապատասխան համաձայնագիրն իրականացնելու նպատակով, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հոկտեմբերի 17-ին:




























