Անջելինա Ջոլին հուլիսի 25-ին կայցելի Մոսկվա՝ Սոլթ» նոր ֆիլմի պրեմիերային, որում նա ԿՀՎ-ի գործակալի դեր է կատարում:
«Լրտեսական սկանդալը», որ եղավ ֆիլմի պրեմիերայից առաջ,մամուլում լուրջ քննարկումների առիթ է տվել: Մասնավորապես, խոսակցություններ են շրջում, թե Ջոլին պահանջել է պրեմիերային հրավիրել ամենահայտնի գործող անձին՝ Աննա Չեփմենին:
«Այդ ամենը բամբասանքներ են, մենք նման բան չգիտենք: Առայժմ մենք գիտենք միայն դերասանուոհւ գալու նախնական ժամկետը, երբ կայանալու է պրեմիերան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
«Սոլթ» ֆիլմում դավաճանը ճանաչում է ռուս լրտեսուհուն, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են վարձույթի ընկերության ներկայացուցիչները: Ֆիլմի գլխավոր դերը նախապես պետք է հասներ Թոմ Կրուզին, սակայն արդյունքում բաժին հասավ Անջելինա ջոլիին: Նրա հետ միասին ֆիլմում խաղում են Լիվ Շրայբերը, Դանիել Օլբրիխսկին, Չիվատել Էջիոֆորը եւ Անդրե Բրոգերը:




























