Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա Ռոբերտ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: