Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 02.30-ին, «Կիեւ-Երեւան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին են ներկայացրել 49-ամյա Արթուր Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):