Հայաստանը պատրաստվում է ՎԶԵԲ-ից 3 մլն դոլար ներգրավել արեւային ջրատաքացուցիչների եւ երկրաջերմային պոմպերի համար արտոնյալ վարկեր սահմանելու նապտակով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող EnergoCredit ծրագրով վարկերն արդեն տրամադրվում են սպառողներին եւ բիզնեսին, սակայն հիմնադրամի նպատակներից մեկն է ավելի ուժեղ խթանել այլընտարնքային էներգետիկայի հենց այս երկու տեսակները: «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ վարկերը ավելի մեղմ լինել՝ կամ տոկոսադրույքի կամ ժամկետների մասով», - հստակեցրել է Բաբայանը: Ծրագրի ֆինանսավորումն արդեն հաստատվել է, եւ դրա իրացումը կարող է սկսվել մի քանի ամիս անց:

Նկատենք, որ Հայաստանում երկրաջերմային պոմպ դեռեւս չեն արտադրում եւ չեն օգտագործում: