Կիեւյան կամրջից այսօր՝ հունվարի 29-ին, ցած նետված 15-ամյա աղջկա վիճակըւ ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
«Անգիտակից վիճակում է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Ստացել է գլխուղեղի, կրծքավանդակի սալջարդ»,- ասաց բաժանմունքի վարիչը:
Հիշեցնենք, որ դեպքը պատահել էր հունվարի 29-ի երեկոյան: Աղջկան առաջինը նկատել են տարածքում աշխատող բանվորները եւ շտապօգնություն կանչել:





























