Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Կուբայի ԱԳ նախարարին հրավիրել է Բրյուսել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԱԳՆ ղեկավարների խորհրդից առաջ կայացած հանդիպման ժամանակ այս մասին Մոգերինին տեղեկացրել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասին:
Կուբայի եւ Բրյուսելի քաղաքական երկխոսության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2008 թվականին, երբ Եվրոպան որոշեց չեղյալ հայտարարել Կուբայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները:
Հանդիպման ընթացքում Կոտզիասն ու Մոգերինին կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների շուրջ:





























