Սիմֆերոպոլում կալանավորվել է «Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիս» հասարակական կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Ահթեմ Չիյգոզին:

Չիյգոզն ավելի վաղ կալանավորվել էր 2014թ. փետրվարի 26-ին զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում: Միջադեպի արդյունքում երկու մարդ էր զոհվել, եւս 6-ը մարմնական վնասվածքներ էին ստացել:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այդ օրը հանրապետական խորհրդարանի շենքի մոտ «Մեջլիսի» ներկայացուցիչների ցույցի անցկացման ժամանակ անհայտ անձինք կոչ են արել ներկա գտնվող Ղրիմի թաթարներին չհնազադնվել իշխանությանը եւ բռնություն կիրառել:

Քննության տվյալներով՝ այդ անձանց գործողությունները հանգեցրել են զանգվածային անկարգությունների հրահրմանը:

Սիմֆերոպլի կառավարությունում անկարգությունները տեղի են ունեցել Կիեւում իշխանափոխությունից 4 օր անց եւ Սեւաստոպոլում ռուսամետ ուժերի՝ իշխանություն գալուց  3 օր հետո: