Օֆշորային ընկերությունները չպետք է պետգնումների մրցույթներին մասնակցելու իրավունք ունենան: Այս մասին Գործադիրի հունվարի 30-ի նիստում հայտարարել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ պետգնումների մրցույթների կազմակերպման մի շարք դրույթների քննարկման ընթացքում:
Ըստ նրա, քանի որ այդ ընկերությունները ֆիկտիվ գրանցված են Հայաստանից դուրս, նրանցից դժվար է աուդիտորական եզրակացություն պահանջել:
«Մենք էլ չենք ցանկանում, որպեսզի պետական գնումների մրցույթներին մասնակցեն առանց աուդիտի, ոչ թափանցիկ աշխատող ընկերություններ: Անհրաժեշտ ենք համարում այս հարցը քննարկել կառավարական համապատասխան գերատեսչությունների հետ եւ հանգել հարկ եղած որոշման», - հավելել է Զաքարյանը:





























