Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է գողության` 6,   խարդախության  եւ կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է   մարմնական վնասվածք հասցնելու  եւ գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: