Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ-ում մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածի 14-րդ կմ-ում` Արծվանիստ գյուղի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի 05 ТТ 105 համարանիշի ավտոմքենան (վարորդ` 38-ամյա Կ. Փ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել (մոտ 2մ), ինչից ավտոմեքենայի ուղեւոր 63-ամյա Ն. Ա.-ն տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ավտոմեքենայի ուղեւորներ 38-ամյա Ի. Ա.-ին, 17-ամյա Ա. Փ.-ին, 12-ամյա Ա. Փ.-ին  եւ 65-ամյա Ց. Ա.-ին, որոնք տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: